Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Աղքատ ազգականի կարգավիճակում

Աղքատ ազգականի կարգավիճակում
24.12.2013 | 22:38

Դեկտեմբերի 24-ին Կրեմլում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են երեք երկրների ինգեգրման գործընթացների հիմնական ուղղությունները, Եվրասաիական տնտեսական միության ձևավորման աշխատանքների ընթացքը: Ավելի ուշ նրանց միացել են Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նիստից հետո Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն հանդիպել են լրագրողների հետ:

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ